Համարը 
ՀՕ-27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.02.2022
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 09.05.23-ին` ՀՀ նախագահի 08.05.23 ՆՀ-146-Ա հրամանագրով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի նշանակման պահից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի փետրվարի 9-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ընդհանուր իրավասության դատարանից քաղաքացիական գործ ստանալու դեպքում դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ենթակայությունը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի նշանակման պահից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Վճռաբեկ դատարանում ստացված ենթակայության մասին վեճերը ենթակա են լուծման «Սնանկության մասին» օրենքի` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

 

Հանրապետության նախագահի

լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 15

Երևան
ՀՕ-27-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: