ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
(27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186)
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-4-Ն օրենքի (12 հոկտեմբերի 1999 թ.) 3-րդ հոդվածը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի «դ» ենթակետը և’ խմբագրել է և’ փոփոխություն կատարել:
(Հատված համապատասխան օրենքից`
«դ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`...
...ժբ) «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերից հանել «և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար» բառերը»:)
2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-84-Ն օրենքը (2005 թվականի հոկտեմբերի 4-ի) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել է «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:
37-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերի փոխարեն «չափիչ սարքերի տիպի պետական գրանցման համար» բառերն են:
3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-198-Ն օրենքը (2004 թվականի մայիսի 26-ի) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե» ենթակետից հանել է «եռապատիկի» բառը:
ü 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե» ենթակետում «եռապատիկի» բառի փոխարեն «հնգապատիկի» բառն է:
Փոփոխությունը կատարվել է.