ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
«ՀՀ պաշտոնական տեղեկագիր» պարբերականի 2001 թ. 11 (143)-ում (11.04.01 թ.) զետեղված ՀՀ կառավարության «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» 27.03.01 թ. N 239 որոշման կարգերում տեղ է գտել վրիպակ. կարգերը բերվում են ամբողջությամբ.
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը: 2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ: 3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով` ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ. բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ. գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ: Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները: 4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2): 5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` դիմում (ձևը կցվում է), պայմանագրի պատճենը, «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը: 6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից: 7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան: 8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար: 9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին: 10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը: 11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ծանոթագրություն. __________________________________ Եզրակացություն տվողը` __________
__________ _____________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը,
ազգանունը) ____ ______________ 200 թ. Կ.Տ.
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
Կ Ա Ր Գ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը: 2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ: 3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով` ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ. բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ. գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի նվազագույն քանակությամբ: Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների և արտադրական կորուստների քանակությունները: 4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2): 5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` դիմում (ձևը կցվում է), պայմանագրի պատճենը, «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության հաշվարկը: 6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից: 7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան: 8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար: 9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին: 10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը: 11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ձև
Դ Ի Մ ՈՒ Մ
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||