ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասինի» ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 04-ի N 3-Ա որոշմամբ սահմանվել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 8-րդ կետում «1332» թիվը փոխարինել «1414» թվով:

2. Սույն որոշումը գործում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։»:

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 01-ի թիվ N 797-Ա որոշմամբ արդեն իսկ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ հաստատված N 6 հավելվածի 8-րդ կետում՝ «1414» թիվը փոխարինելով «1332» թվով:

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 01-ի թիվ N 797-Ա որոշումը մտել է ուժի մեջ և իրականացվել է համապատասխան ինկորպորացիա՝ հայտնում ենք, որ դրա հետևանքով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 04-ի N 3-Ա որոշման ինկորպորացիա իրականացնելու անհրաժեշտությունն այլևս բացակայում է:

 

ՀՀ արդարադատության նախարարություն