ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 609-Ն որոշման N 1 հավելվածի 7.5-7.9-րդ կետերը («Պաշտոնական տեղեկագիր» N 34 (1123)1, 17.06.15, էջ 249-250) կարդալ հետևյալ կերպ.

 

«

7.5.

Փաթեթավորման համար օգտագործվող նյութերը բավարարում են տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չեն հանդիսանում սննդամթերքի աղտոտման աղբյուր:

        

2.5

ակնադիտական զննում

ՀՀ կառավարու-թյան 20.01.2011թ.
N 34-Ն որոշման հավելվածի
64-րդ կետ

  

7.6.

Մթերքը պահվում է փչացումը բացառող պայմաններում` դրա մակնշմանը համապատասխան, կարագը, հալած յուղը և սննդային այլ ճարպերն ու հոտ կլանող մթերքը չեն պահվում սուր հոտ ունեցող մթերքի հետ համատեղ, պարենահումքը (հում մթերք) և օգտագործելու համար նախատեսված պատրաստի սննդամթերքը պահվում է առանձին սառցախցիկներում, իսկ եթե սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ` պահպանելով սննդամթերքի պահման թույլատրելի հարևանությունը և բացառելով դրանց անմիջական հպումը (հում մթերքն անհրաժեշտ է պահել սառնարանի ստորին, իսկ պատրաստին՝ վերին դարակների վրա):

     

3

ակնադիտական զննում

ՀՀ կառավարու-թյան 20.01.2011թ.
N 34-Ն որոշման հավելվածի 57-րդ, 58-րդ, 60-րդ և 63-րդ կետեր

 

7.7.

Կենդանական ծագման սննդամթերքը (գյուղատնտեսական թռչնի ձու, թռչնի միս, միս, թարմ ձուկ, կաթնամթերք) ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայության դեպքում:

     

3

ակնադիտական և փաստաթղթային զննում

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մաս

 

7.8.

Կենդանական ծագման սննդամթերքը ենթարկված է անասնաբուժասանիտարական փորձաքննության

     

3

ակնադիտական և փաստաթղթային զննում

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս

 

7.9

Պիտանիության ժամկետն անցած սննդամթերք չի իրացվում:

     

4

ակնադիտական և փաստաթղթային զննում

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետ

 
 »:

 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

արձանագրային բաժին