Համարը 
 ՀՕ-205-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.24/73(1086) Հոդ.1241
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.12.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «50000 դրամ» բառերը փոխարինել «55000 դրամ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «300 դրամ» բառերը փոխարինել «330 դրամ» բառերով.

2) երրորդ պարբերության «334 դրամ» բառերը փոխարինել «367 դրամ» բառերով.

3) չորրորդ պարբերության «500 դրամ» բառերը փոխարինել «550 դրամ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում «չափի» բառը փոխարինել «, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-205-Ն