Համարը 
ՀՕ-91
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1993/24
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
30.12.1993
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «13» դեկտեմբերի 1993 թ. Հ.Ն-0966-I


ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է սպառողական կոոպերացիայի կազմակերպական-իրավական հիմունքները, սպառողական կոոպերացիայի ձևավորման (ստեղծման) գործունեության կարգն ու պայմանները, ինչպես նաև պետական մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:

(նախաբանը փոփ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱտԻվը

(վերնագիրը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:

2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն:

(1-ին հոդվածը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ կոոպերատիվի մասնակիցները

(վերնագիրը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

1. Սպառողական կոոպերատիվի մասնակիցներ (անդամներ) կարող են լինել քաղաքացիները և (կամ) համատեղ գործունեության պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:

(2-րդ հոդվածը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ կոոպերատիվների ՄԻՈՒԹՅՈՒՆը

(վերնագիրը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

1. Սպառողական կոոպերատիվների միությունը (այսուհետ` միություն) իրավաբանական անձանց գույքային և (կամ) այլ մասնակցությամբ կազմավորված սպառողական կոոպերացիա է: Միությունն իրավաբանական անձ է, որի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձանց միությունների համար սահմանված դրույթներով` սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով:

2. Միության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ նյութական այլ արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:

3. Միության կառավարման բարձրագույն մարմինն իր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը որոշում է միության անդամների փայավճարի չափը (եթե միությանը մասնակցելը պայմանավորված է փայավճարով), ընտրում է միության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ընկերություններ հիմնադրելու, վերակազմակերպելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև սույն օրենքով և միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում լուծում է այլ հարցեր:

4. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում միության մասնակիցները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:

5. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:

6. Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

7. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը: Միության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:

8. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:

(3-րդ հոդվածը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4. Սպառողական կոոպերատիվների և սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

(վերնագիրը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:

3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:

(4-րդ հոդվածը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ կոոպերատիվի ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

1. Սպառողական կոոպերատիվը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:

(5-րդ հոդվածը խմբ. 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 7. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

(հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8.  ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՀԱՐԿՈՒՄԸ

(հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

(հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

 

ՀՈԴՎԱԾ 10.  ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

(հոդվածն ուժը կորցրել է 11.09.12 ՀՕ-184-Ն)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 30 դեկտեմբերի 1993 թ.
ՀՕ-91