Համարը 
N 1182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.08.31/50(853) Հոդ.1264
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.08.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 636-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգի 6-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգի 9-րդ կետի «բ» ենթակետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 1-ին կետից հանել «իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի կամ» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 22
Երևան