Համարը 
N 1442-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.10.30/75(1528).1 Հոդ.958.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.10.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1442-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։ 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ստեղծելու և անշարժ գույքի պետական միասնական կադաստրը վարելու մասին» N 234 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։ 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշմամբ հաստատված՝ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկի 8-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «ՄԱԿ-ի` Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու մասին» N 124 որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանություն» բառերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրության 8-րդ, 9-րդ, 10-րդ և 15-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 259 որոշմամբ հաստատված՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կարգի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնների 60-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 2-ի «ՄԱԿ-ի 1989 թվականի մարտի 22-ի Բազելյան կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կատարելու մասին» N 97 որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության  2000 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 496 որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության  2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Կենդանական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 560 որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կատարելու մասին» N 567 որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգի 8-րդ և 11-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 31-ի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով նախատեսված իրավասու մարմիններ նշանակելու և կապի կետ ստեղծելու մասին» N 261 որոշման 1-ին կետի «ա» ենթակետում և 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի  մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված՝ բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝» բառերով։

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի  սեպտեմբերի 5-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման ոլորտներում բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահելու մասին» N 809 որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման 1-ին կետի «դ» ենթակետում և 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

19. Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի   մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  մայիսի 29-ի «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 631 որոշմամբ հաստատված «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրության 6-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման հավելվածի 9.2-րդ և 9.3-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1173-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում և N 3 հավելվածի ձևում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 8-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «և ընդերքի տեսչական մարմինը» բառերով։

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N 1174-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ, 3-րդ, 5-րդ ու 7-րդ կետերում և N 3 հավելվածի ձևում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 8-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «և ընդերքի տեսչական մարմինը» բառերով։

26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշման 6-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1638-Ն որոշման վերնագրում և 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշման N 1 հավելվածում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1846-Ն որոշման 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին ճանաչելու մասին» N 75-Ն որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերում, NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 ձևերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի վարձակալությամբ փոխանցման կարգը հաստատելու մասին» N 243-Ն որոշման հավելվածի 25-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը կոնցեսիայի պայմանագրով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 245-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթղթում «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 18-րդ կետում «բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով,

բ. 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

4) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետում բնապահպանության նախարարության աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով.

5) որոշման NN 5 և 6 հավելվածներում «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» բառերը փոխարինել «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» բառերով։

38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության» բառերով։

39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 523-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.

2) 32-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե» բառերով։

41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 612-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

42. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը հաստատելու մասին» N 639-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

43. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ոչ պարտադիր ձևը հաստատելու մասին» N 687-Ն որոշման հավելվածի պայմանագրի 1.3-րդ, 3.2-րդ և 5.1-ին կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ջրօգտագործման թույլտվությունն այլ անձանց փոխանցելու և պայմանագրով տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 702-Ն որոշման հավելվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

45. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Բնական բուժիչ ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 812-Ն որոշման հավելվածի 2-րդ և 6-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

46. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Ազատ ջրօգտագործման կարգը հաստատելու մասին» N 816-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

47. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածի 29-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

48. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը սահմանելու մասին» N 888-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

49. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը սահմանելու մասին» N 986-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն» բառերով։

50. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի,» բառերով։

51. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը հաստատելու մասին» N 1182-Ն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

52. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները սահմանելու մասին» N 1228-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ, 54-րդ, 109-րդ, 113-րդ, 115-րդ, 126-րդ և 130-րդ կետերում՝

ա. «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.

2) 96-րդ կետում՝

ա. «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով,

բ. «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

3) 4-րդ, 102-րդ և 103-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

53. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման N 2 հավելվածում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

54. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

55. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 2-ի «Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» Կարթագենյան արձանագրությամբ նախատեսված ազգային իրավասու մարմին և ազգային համակարգող կենտրոն ճանաչելու մասին» N 1219-Ն որոշման մեջ «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

56. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերում և N 1 հավելվածում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

57. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 2001 թվականի մայիսի 23-ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

58. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

59. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաշվարկման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետում «գյուղատնտեսության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահը» բառերով.

2) 10-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» բառերով.

3) 11-րդ կետում «գյուղատնտեսության նախարարը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահը» բառերով։

60. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը հաստատելու մասին» N 1861-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

61. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 125-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 10-րդ կետում՝

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն,» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի» բառերով.

2) 12-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն՝» բառերով.

3) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի» բառերով։

62. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 հավելվածի 5.5-րդ կետում և N 2 հավելվածի աղյուսակի 7-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

63. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Թափոնների գործածության ոլորտում լիազոր մարմին ճանաչելու մասին» N 599-Ն որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

64. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների մոնիթորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման 1-ին կետում, 3-րդ կետի «գ» ենթակետում և 3.2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

65. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման հավելվածի 6-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

66. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

67. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշման հավելվածի 3-րդ և 5-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

68. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման մասին» N 974-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

69. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածի 3-րդ և 5-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

70. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

71. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում ու 1-ին կետում և հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով.

2) հավելվածի՝

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով,

բ. 2-րդ և 4-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «տեսչական մարմին» բառերով,

գ. 3-րդ և 5-րդ կետերում «նախարարությանը» բառը փոխարինել «տեսչական մարմնին» բառերով։

72. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Թափոնների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» N 144-Ն որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

73. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

74. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

75. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմին ճանաչելու մասին» N 291-Ն որոշման մեջ «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

76. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում և N 1 ձևում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

77. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, համապատասխան մարզի մարզպետարանի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքի տեղական ինքնակառավարման մարմնից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանից), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:»:

78. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման թույլտվության ձևն ու տրամադրման կարգը հաստատելու մասին» N 771-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

79. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

80. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական» բառերը փոխարինել «Պետական եկամուտների» բառերով։

81. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 7-րդ կետում՝

ա. «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. «նախարարություններ» բառից հետո կետը լրացնել «, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին» բառերով.

2) 9-րդ կետից հանել «բնապահպանության նախարարության» բառերը.

3) 11-րդ կետն «արտաքին գործերի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն» բառերով։

82. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «բնապահպանության»ուղղ բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

3) որոշման հավելվածի՝

ա. 3-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» բառերով,

բ. 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

83. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

84. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով սահմանված կառավարման մարմին ճանաչելու մասին» N 908-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

85. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին» N 1186-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ կետում «բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» բառերով.

2) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

86. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ կետը։

87. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 4-րդ կետը։

88. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը և միջոցառումների իրականացման փուլային ծրագիրը հաստատելու մասին» N 33-Ն որոշման N 2 հավելվածում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

89. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» N 72-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

90. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):»:

 91. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 120-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին):»:

92. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Հողերի մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման 2-րդ կետում»ուղղ «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

93. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

94. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

95. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 832-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

96. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին» N 1063-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

97. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1187-Ն որոշման 3-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

98. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

99. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 5-րդ կետի 1-ին ենթակետում, 7-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 5-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում «охраны природы» բառերը փոխարինել «окружающей среды» բառերով,

բ. 3-րդ ենթակետում «Nature Protection» բառերը փոխարինել «Environment» բառով,

գ. 4-րդ ենթակետում «ԲՆ» հապավումը փոխարինել «ՇՄՆ» հապավմամբ,

դ. 5-րդ ենթակետում «МОП» հապավումը փոխարինել «МОС» հապավմամբ,

ե. 6-րդ ենթակետում «MoNP» հապավումը փոխարինել «MoE» հապավմամբ։

100. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը հաստատելու մասին» N 342-Ն որոշման վերնագրում, 2-րդ կետում և հավելվածի վերնագրում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

101. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրերի հաշվառումը ջրաչափերի միջոցով իրականացնելու համար ջրաչափերի տեղադրման և կնքման կարգը հաստատելու մասին» N 1071-Ն որոշման հավելվածի 7-րդ կետում «բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով։

102. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

103. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով.

2) 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով։

104. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի «Բնապահպանական ծրագրերի արդյունքները բնութագրող տեղեկատվության հավաքագրման, կուտակման, պահպանման և հետագա օգտագործման կարգը հաստատելու մասին» N 1517-Ն որոշման հավելվածի 2-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

105. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի N 953-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1673-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում, 4-րդ կետի 3-րդ ենթակետում, հավելվածի 1-ին կետում և Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների / չափաքանակների նախագծերի կազմի ու բովանդակության ուղեցույցի 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

106. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում և N 2 հավելվածի 13-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

107. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի «Բյուջետային ֆինանսավորման հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի արդյունքների հետծրագրային գնահատման (մոնիթորինգի) կարգը հաստատելու մասին» N 25-Ն որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

108. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման 11-րդ կետի 4-րդ ենթակետում և 12-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

109. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» N 340-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ, 6-րդ, 8-րդ ու 9-րդ կետերում և 10-րդ կետի 5-րդ ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

110. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանություն» բառերով։

111. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 369-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 154-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության» բառերով։

112. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «լիազոր մարմնին, որն ստուգումներ իրականացնելու հանձնարարական է տալիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը։

113. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

114. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը հաստատելու մասին» N 762-Ն որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

115. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 942-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ և 10-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 5-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով։

116. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 967-Ն որոշման հավելվածի 5-րդ և 10-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

117. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 1-ին և 3-րդ ենթակետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) 1-ին կետն «առողջապահության նախարարության» բառերից հետո լրացնել «և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով։

118. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման հավելվածի 41-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

119. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը հաստատելու մասին» N 649-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով։

120. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը հաստատելու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման N 2 հավելվածի ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

121. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1277-Ն որոշման վերնագրում և 6-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

122. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 1060-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում ու հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

123. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» N 990-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

124. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերն ու հսկման մեթոդները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1120-Ն որոշման հավելվածի 21-րդ և 22-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

125. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և 2004 թվականի հունվարի 15-ի N 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 189-Ն որոշման 1-ին կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

126. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածի՝ Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի «14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի 629-րդ և 630-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

127. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» N 431-Ն որոշման հավելվածի 14-րդ և 15-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

128. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» N 572-Ն որոշման հավելվածի 16-րդ կետում և 17-րդ կետի 1-ին ենթակետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով։

129. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան