Համարը 
N 06/68-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.07.03/17(226) Հոդ.225
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
15.06.2006
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի N 03/42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32906189

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

15 հունիսի 2006 թ.
ք. Երևան

N 06/68-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի N 03/42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

2003 թվականի հուլիսի 5-ի «Մաքսային ձևակերպումների իրականացման վայրերը սահմանելու մասին» N 03/42-Ն հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե/ միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման վայր է հանդիսանում գնացքի տարածքը:

Սույն ենթակետի դրույթները տարածվում են 2006 թվականի հունիսի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա»:

 

Նախագահ՝

Ա. Ավետիսյան