Համարը 
ՀՕ-118
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.05.1997
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի համաձայն, սույն օրենքն ուժը կորցնում է 01.01.18 թվականին, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության և 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

(օրենքը մասնակի ուժը կորցրել է 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն)

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

 

Հոդված 6.

Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում՝ որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է մասնակի` վերջին պարբերությունը գործում է մինչև 31.12.2019 թ. համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի)

 

 

Հոդված 26.

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է մասնակի` 4-րդ կետը գործում է մինչև 31.12.2019 թ. համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
16 հունիսի 1997 թ.
 ՀՕ-118