Համարը 
N 896-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.09.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.09.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2016 թվականի N 896-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1513-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) աղյուսակը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-57-րդ կետերով.

 

«

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

10.

8479 Յուղի, պոլիմերների, լաբորատոր հավելանյութերի արդյունաբերական խառնիչներ հատ 9 Իրան/Իրան 37,008,000

11.

8479 Տակառի կափարիչները սոսնձող սարք հատ 1 Իրան/Իրան 14,440,000

12.

8417 Յուղի տաքացուցիչներ՝ ոչ էլեկտրական (գազով կամ դիզվառելիքով) հատ 2 Իրան/Իրան 37,440,000

13.

8414 Օդի կոմպրեսորներ հատ 3 Իրան/Իրան 22,608,000

14.

8422 Յուղը տարաների մեջ լցնող մեքենաներ հատ 6 Իրան/Իրան Իտալիա/Իտալիա
Չինաստան/Չինաստան
51,360,000

15.

8422 Փաթեթավորող մեքենաներ հատ 3 Իրան/Իրան 12,624,000

16.

8422 Պիտակավորող մեքենա (տակառների համար) հատ 1

Իրան/Իրան Իտալիա/Իտալիա
Չինաստան/Չինաստան

5,520,000

17.

8422 Մետաղյա տակառները լվացող մեքենա հատ 1 Իրան/Իրան 7,944,000

18.

8443 Ստվարաթղթի և պիտակի տպիչ հատ 1 Իրան/Իրան 6,960,000

19.

9406 Թիթեղյա ծածկով մետաղական կառույց տոննա 118 Իրան/Իրան 44,160,000

20.

8504 Տրանսֆորմատոր հատ 1 Իրան/Իրան 9,235,200

21.

8423 Բեռնատարի կշեռքներ հատ 2 Իրան/Իրան 49,440,000

22.

8423 Տակառների կշեռքներ հատ 4 Իրան/Իրան 13,680,000

23.

8477 Փչման եղանակով պլաստմասե տարաներ արտադրող մեքենա հատ 4 Իրան/Իրան 95,520,000

24.

8418 Հովացման չիլլերներ հատ 2 Իրան/Իրան 25,160,000

25.

7019 Հանքաբամբակ (ստեկլավատա) քմ 2000 Իրան/Իրան 1,100,000

26.

7215 Մետաղյա ձողեր (արմատուրա) տոննա 77 Իրան/Իրան 19,536,000

27.

7304 Այլ խողովակներ և փողակներ (օրինակ՝ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ կլոր հատմամբ տոննա 88.1 Իրան/Իրան 33,929,144

28.

8481 Կափույր (վենտիլ) հատ 70 Իրան/Իրան 3,675,436

29.

7307 Ֆլանեց, կցամասեր (անկյունակ, եռանկյունակ) հատ 2670 Իրան/Իրան 14,201,715

30.

8462 Մետաղական թիթեղյա գլանները բացող մեքենա հատ 1 Իրան/Իրան
Չինաստան/Չինաստան
15,736,000

31.

8462 Մետաղյա տակառի չափով թիթեղը կտրող մեքենա հատ 1 Իրան/Իրան 5,744,000

32.

8462 Տակառի վերևի և ներքևի կափարիչները կտրող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000

33.

8462 Մետաղի մամլիչներ հատ 3 Իրան/Իրան 69,640,000

34.

8462 Մետաղյա թիթեղը ոլորող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000

35.

8462 Տակառի և կափարիչի եզրերը կլորացնող մեքենա հատ 1 Իրան/Իրան 8,992,000

36.

8462 Մետաղյա թիթեղը ձևավորող մեքենա հատ 1 Իրան/Իրան 6,744,000

37.

8462 Մետաղյա տակառի վերևի և ներքևի մասը կարող - ամրացնող մեքենա հատ 1 Իրան/Իրան 11,240,000

38.

8515 Մետաղյա տակառի եռակցման մեքենա հատ 1 Իրան/Իրան 7,792,000

39.

8419 Մետաղյա տակառները չորացնող մեքենա (չորանոց) հատ 1 Իրան/Իրան 6,744,000

40.

8419 Վառելանյութը անօդ տարածությունում թորող սարք հատ 1 Իրան/Իրան 19,488,000

41.

8424 Մետաղյա տակառները ավտոմատ ներկող համակարգ հատ 1 Իրան/Իրան 14,784,000

42.

8514 Մետաղյա տակառների ներկը եփող էլ. վառարան հատ 1 Իրան/Իրան 17,984,000

43.

8514 Լաբորատոր թվային էլ. վառարան հատ 1 Իրան/Իրան 2,880,000

44.

9027 Նավթամթերքի սառեցման և ցնդման մակարդակի ստուգման սարք հատ 1 Իրան/Իրան 11,664,000

45.

9027 Նավթամթերքի գույնը ստուգող սարք հատ 1 Իրան/Իրան 264,000

46.

9027 Խտությունը ստուգող սարք հատ 1 Իրան/Իրան 1,056,000

47.

9027 Վառելանյութի բռնկման կետի փորձարկման սարքեր հատ 2 Իրան/Իրան 1,440,000

48.

9027 Վառելանյութի բռնկման կետի փորձարկման թվային սարք հատ 1 Իրան/Իրան 960,000

49.

9016 Սիթիզն թվային կշեռք 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող հատ 1 Իրան/Իրան 192,000

50.

9016 Էլեկտրական կշեռքներ 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող հատ 4 Իրան/Իրան 740,160

51.

7017 Լաբորատոր ապակե անոթներ (կոլբա) հատ 15 Իրան/Իրան 309,600

52.

3923 Լաբորատոր պլաստմասսայե փորձանոթներ (կոլբա) հատ 15 Իրան/Իրան 166,560

53.

9025 Ջերմաչափեր հատ 15 Իրան/Իրան 3,336,000

54.

7011 Լաբորատորիայի ապակե բալոններ հատ 9 Իրան/Իրան 249,600

55.

7326 Լաբորատորիայի բալոնի բռնիչներ հատ 3 Իրան/Իրան 408,000

56.

8413 Պոմպեր յուղի և բիտումի հատ 25 Իրան/Իրան 10,800,000

57.

8404 Ջեռուցման կաթսայի օժանդակ սարքավորում հատ 1 Իրան/Իրան 8,270,000
».

2) աղյուսակի «Ընդամենը» տողում «102,200,000» թիվը փոխարինել «746,653,415» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. սեպտեմբերի 5

Երևան