Համարը 
ՀՕ-33
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1992.06.15/11(1015) Հոդ.269
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
20.05.1992
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.06.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.1997

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:

 

Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, մարդատար ավտոմեքենաների անվադողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակզիցային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության և ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ):

Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից:

(փոփ. 18.04.93թ, 30.11. 1994թ, 02.11.95թ. օրենքներով)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի):

(փոփ. 18.04.93թ, օրենքով)

 

Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`

1) Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններ արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները:

(փոփ. 18.04.93թ, 02.11.95թ. օրենքներով)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`

--------------------------------------------------------------------------------------------------------- 

Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի Ապրանքների անվանումը Դրույքաչափերը (տոկոսներով)
 
բացթողման գներով ապրանքի արժեքի  նկատմամբ (ՀՀ-ում  արտադրվող ենթաակցիզային ապրանքների գծով) ներմուծման արժեքի նկատմամբ (ՀՀ ներմուծվող ենթակացիզային ապրանքների գծով)

---------------------------------------------------------------------------------------------------------

1 2 3 4

---------------------------------------------------------------------------------------------------------

22.08 22.09

գինու-օղու
արտադրանք

50 75

---------------------------------------------------------------------------------------------------------

22.03

գարեջուր

50 75

---------------------------------------------------------------------------------------------------------

22.04
22.05

խաղողի գինիներ,
գինենյութ

25  50

---------------------------------------------------------------------------------------------------------

1604.30100

ձկան խավիար

50 50

---------------------------------------------------------------------------------------------------------

24.02

ծխախոտի արտադրանք

50 50
 ---------------------------------------------------------------------------------------------------------
71.13
71.15
71.17
71.14
71.16

ոսկերչական իրեր,
զարդեղեն
(բիժուտերիա)

25
25
 ---------------------------------------------------------------------------------------------------------
43.42.03

մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բնական կաշվից հագուստ

25 25
---------------------------------------------------------------------------------------------------------
37.03

մարդատար ավտոմեքենաներ

0 15
---------------------------------------------------------------------------------------------------------
4011 10000

մարդատար ավտոմեքենաների անվադողեր

25 25
---------------------------------------------------------------------------------------------------------
69.11

բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք

25 25
---------------------------------------------------------------------------------------------------------
57.02

ձեռագործ գորգեր

50 50
---------------------------------------------------------------------------------------------------------
2710.00200

բենզին

25 25
---------------------------------------------------------------------------------------------------------

(փոփ. 02.11.95թ. օրենքով)


ԳԼՈՒԽ 4.
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից:

(փոփ. 18.04.93թ, օրենքով)

 

Հոդված 7. Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս: ,,1. Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր

(փոփ. 18.04.93թ, օրենքով)

 

Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

(փոփ. 18.04.93թ, օրենքով)

 

Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:

(Լր. 18.04.93թ, օրենքով)

Հոդված 11. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ:

(Լր. 18.04.93թ, օրենքով)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


6 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-33