Համարը 
N 599
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
13.08.2001
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2001 թվականի N 599

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.07.17 N 852-Ա)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2001 թ. օգոստոսի 13
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2001 թ.

օգոստոսի 13-ի N 599
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ն. Խաչատուրյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Տ. Սիմոնյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Խոջոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ն. Պետրոսյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Դ. Սողոմոնյան

- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Մ․ Մկրտչյան

- Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետի պարտականությունները կատարող (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա, փոփ., խմբ. 27.07.17 N 852-Ա, խմբ 10.10.19 N 1456-Ա, փոփ. 26.02.20 N 257-Ա, 15.05.20 N 579-Ա, 20.11.20 N 1257-Ա)