Համարը 
N 223-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.03.15/16(1291) Հոդ.263
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
09.03.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2017 թվականի N 223-Ն

 

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 9-ի N 223-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու պարտավորություն ունեցող հարկային գործակալների (գործատուների) վրա:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային գործակալները (գործատուները)՝

1) գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում այն անձանց, որոնց վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, եկամուտների և դրանցից պահված եկամտային հարկի գումարներն արտացոլում են հաշվարկի համապատասխան տողում՝ հանրագումարային տեսքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան