Համարը 
թիվ 273-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.24
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
15.12.2015
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 273-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել պայմանագրային ներդրումային ֆոնդերի դադարեցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության հրապարակման գործընթացների արդյունքում ֆոնդի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նշված գործընթացների իրականացման արդյունքում առաջացող ռիսկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդերի դադարեցման գործընթացների թափանցիկությունը,

հիմք ընդունելով «Ներդրումային ‎ֆ‎ոնդերի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 8-րդ, 13-րդ մասերը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված


Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի դեկտեմբերի 15-ի
թիվ 273-Ն
որոշմամբ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի նախնական համաձայնության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը, Կենտրոնական բանկի կողմից նախնական համաձայնության տրամադրման կարգը, ժամկետները և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը:

2. Սույն կանոնակարգով ֆոնդի դադարեցման վերաբերյալ դրույթները կիրառվում են նաև ենթաֆոնդի դադարեցման նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Հաշվետու ժամանակաշրջան»՝ օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան:

2) «Ամսաթիվը»` ամսաթիվը/ամիսը/տարեթիվը:

3) «Կանոնակարգ 10/03»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարավող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03:

4) «Օրենք»՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

5. Սույն կանոնակարգով սահմանված՝ կառավարչի համար նախատեսված գործողություններն օրենքով նախատեսված դեպքերում կատարվում եմ ֆոնդի պահառուի կողմից:

 

ԳԼՈՒԽ 3. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ֆոնդի դադարեցման համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնություն ստանալու համար կառավարիչը (պահառուն) Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) դադարեցման համար նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր՝ համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 1-ի,

2) դադարեցման մասին ֆոնդի կառավարչի (պահառուի) իրավասու մարմնի որոշումը,

3) դադարեցման հիմնավորումը,

4) իրականացվելիք միջոցառումները և գործողությունները, դրանց իրականացման ժամանակացույցը,

5) ֆոնդի ակտիվների վաճառքի ու պարտավորությունների մարման (փոխհատուցման) հնարավոր տարբերակների նկարագրությունը, նվազագույն ծախսերի տեսանկյունից նախընտրելի տարբերակը,

6) ֆոնդի դադարեցման վերաբերյալ սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 5-ով հրապարակվելիք տեղեկատվության բովանդակությունը,

7) կառավարչի (պահառուի) ցանկությամբ այլ էական տեղեկատվություն:

7. Սույն գլխով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն կառավարչի (ֆոնդի ժողովի) իրավասու անձի (իսկ կառավարչի բացակայության դեպքում՝ պահառուի իրավասու անձի) կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

ԳԼՈՒԽ 4. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին՝ սույն Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Կենտրոնական բանկը մերժում է ներդրումային ֆոնդի դադարեցման համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին կամ այլ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ,

2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ներդրումային ֆոնդի դադարեցման պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում ֆոնդի մասնակիցների օրինական շահերը:

10. Ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից ֆոնդի փայերի թողարկումը և մարումը կասեցվում են: Փայերի մարման կասեցումը դադարում է սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 7-ով նախատեսված պարտատերերի (բացառությամբ ֆոնդի մասնակիցների) բոլոր պահանջները բավարարելու պահից:

11. Ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության տրամադրումից հետո կառավարչի կողմից ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումների խախտումները չեն հանգեցնում կառավարչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման:

12. Ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրումից հետո ֆոնդի անվանումը պետք է պարունակի «Դադարեցվող» բառը:

 

ԳԼՈՒԽ 5. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

13. Ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը (պահառուն) առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում և իր պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում ֆոնդի դադարեցման և պարտատերերի պահանջների ներկայացման մասին՝ առնվազն ներառելով հետևյալ տեղեկատվությունը.

1) դադարեցման ենթակա ֆոնդի անվանումը,

2) դադարեցման մասին որոշման կայացման համար իրավասու կառավարչի (պահառուի) անվանումը,

3) դադարեցման հիմքերը,

4) դադարեցման ընթացակարգի և կանխատեսվող ժամկետների ամփոփ նկարագրությունը,

5) եթե դադարեցման ենթակա ֆոնդի փայերը ցուցակված են կարգավորված շուկայում, դադարեցվող ֆոնդի փայերի՝ բորսայական շրջանառությունից հանվելու օրը,

6) ֆոնդի փայատերերի և այլ պարտատերերի կողմից (եթե դրանք պետք է բավարարվեն ֆոնդի միջոցներից) պահանջների ներկայացման ժամկետը և կարգը,

7) նշում, թե ֆոնդի դադարեցման հետ կապված ծախսերը ում միջոցների հաշվին են կատարվելու,

8) նշում, թե բաշխման օրը չներկայացած մասնակիցներին չբաշխված ակտիվներն ինչպես են տնօրինվելու մինչև համապատասխան ներդրողների կողմից դրանց ստացումը:

14. Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի սկիզբ է համարվում սույն կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված հայտարարության հրապարակմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը, իսկ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից:

 

ԳԼՈՒԽ 6. ԿԱՌԱՎԱՐՉԻ (ՊԱՀԱՌՈՒԻ) ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 

 

15. Սույն կանոնակարգի 29-րդ կետով սահմանված հաշվետվությունը կառավարչի (պահառուի) կողմից Կենտրոնական բանկ է ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

16. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:

17. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

Կոդը

հաշվետվության համարը

կետ

հապավումը

 Ներմուծեք նկարագրությունը_20421

 Ներմուծեք նկարագրությունը_20421

 Ներմուծեք նկարագրությունը_20421

 Ներմուծեք նկարագրությունը_20421

XXXXXL

LHXX

.

Xls

18. Սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված «Կոդը» սյունակում լրացվում է ֆոնդին Կենտրոնական բանկի կողմից նախկինում շնորհված կոդը` վերջում ավելացնելով «L» տառը, իսկ «Հաշվետվության համարը» սյունակում հաշվետվության համարի առաջին երկու նիշերի փոխարեն` «LH», իսկ 3-4-րդ նիշերի փոխարեն` հաշվետվության հերթական համարը: Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:

19. Ամսական հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

20. Ամսական հաշվետվությունում «Ամսաթիվը…..թ-ից մինչև ……….. թ.» լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա ամսաթվերը: Հաշվետվությունը պետք է պարունակի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալները:

21. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

22. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով սույն կանոնակարգի 15-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվությունների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:

23. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված տողերի միջև ամբողջությամբ դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի տարածվում կառավարչի (պահառուի) վրա, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:

24. Հաշվետվությունները լրացնելիս տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան):

 

ԳԼՈՒԽ 7. ՖՈՆԴԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ֆոնդի միջոցների իրացման արդյունքում ֆոնդի ակտիվների բաշխման գործընթացը կատարվում է հետևյալ հերթականությամբ.

1) առաջին հերթին` բավարարվում են ֆոնդի միջոցների հաշվին կատարվող ծախսերից բխող պահանջները (բացի կառավարչի պարգևավճարից),

2) երկրորդ հերթին` գանձվում է կառավարչի պարգևավճարը,

3) երրորդ հերթին բավարարվում են ֆոնդի մասնակիցներից (ներառյալ կառավարիչը) բացի այլ պարտատերերի պահանջները,

4) չորրորդ հերթին` բավարարվում են ֆոնդի մասնակիցների (ներառյալ կառավարչի) փայերի դիմաց պահանջները:

26. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:

27. Կառավարչի (պահառուի) կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում կառավարիչը (պահառուն) պատշաճ ձևով տեղեկացնում է վերջինիս, որ մինչև դադարեցման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու կառավարչի (պահառուի) գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին կառավարիչը (պահառուն) իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:

28. Կառավարչի (պահառուի) կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:

 

ԳԼՈՒԽ 8. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

29. Ֆոնդի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետների ավարտից հետո, դրան հաջորդող կառավարչի (պահառուի) կազմած դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը հրապարակելուց հետո կառավարչի (պահառուի) կողմից ամսական կտրվածքով Կենտրոնական բանկ են ներկայացվում տեղեկություններ դադարեցման միջանկյալ հաշվեկշռի կազմումից մինչև դադարեցման հաշվեկշռի կազմումն ընկած ժամանակահատվածում պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Ընդ որում` նշված ժամանակահատվածի համար Հավելված 2-ը լրացնելիս հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում դադարեցման միջանկյալ հաշվեկշռի հրապարակման օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օր է համարվում կառավարչի (պահառուի) կողմից ֆոնդի դադարեցման հաշվեկշիռ կազմելու օրը: Պարտատերերի պահանջների բավարարման հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 7-ով սահմանված հերթականությունը:

30. Հավելված 2-ի 2-րդ սյունակում լրացվում են այն պարտատերերի անունները, ազգանունները (անվանումները), որոնց պահանջները կառավարիչը (պահառուն) բավարարել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

31. Հավելված 2-ի 3-րդ սյունակում լրացվում է տվյալ պարտատիրոջ նկատմամբ դադարեցվող ֆոնդի ունեցած պարտավորությունների համապատասխան հաշվեկշռային հաշվի համարը:

32. Հավելված 2-ի 4-րդ սյունակում լրացվում է դադարեցվող ֆոնդին ներկայացված յուրաքանչյուր պարտատիրոջ պահանջի մեծությունը (ըստ պահանջի բավարարման հերթականության)` հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

33. Հավելված 2-ի 7-րդ սյունակում լրացվում են բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել են կառավարչի (պահառուի) կողմից սահմանված համապատասխան ժամանակահատվածում, սակայն մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար հայտարարված ժամկետի վերջին օրը պարտատերը չի ներկայացել պահանջը ստանալու համար (ներառյալ այն ֆոնդի մասնակիցների պահանջները, որոնք չեն ներկայացվել նշված ժամանակահատվածում, սակայն այդ մասնակիցները գրանցված են ֆոնդի մասնակիցների ռեեստրում):

 

ԳԼՈՒԽ 9. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

34. Ֆոնդի դադարեցման փաստը գրանցելու համար Կենտրոնական բանկ ներկայացվում են.

1) միջնորդագիր ֆոնդի դադարեցման հաշվեկշռի հաստատման համար համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը:

35. Սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը կայացնում է դադարեցման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում: Կենտրոնական բանկը մերժում է դադարեցման հաշվեկշռի հաստատումը, եթե կառավարիչը (պահառուն).

1) ֆոնդի դադարեցման միջոցները բաշխելիս խախտել է ֆոնդի մասնակիցների (այլ պարտատերերի) պահանջների բավարարման՝ սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 7-ով սահմանված հերթականությունը,

2) կատարել է ֆոնդի առանձին մասնակիցներին (այլ պարտատերերին) օրենքով սահմանված չափը գերազանցող վճարումներ:

 

ԳԼՈՒԽ 10. ՖՈՆԴԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

36. Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում կառավարիչը (պահառուն) կազմում, հաստատում և առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում և կառավարչի (պահառուի) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հաշվետվություն միջանկյալ դադարեցման հաշվեկշռի վերաբերյալ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում` սույն կանոնակարգի Հավելված 4-ում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը:

37. Կառավարիչը (պահառուն) ֆոնդի ստանձնած պարտավորությունների կատարման, միջոցների իրացման և ֆոնդի ակտիվների բաշխման ողջ ժամանակամիջոցի համար առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, իր պաշտոնական ինտերնետային կայքում և առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում և կառավարչի (պահառուի) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) դադարեցվող ֆոնդի կառավարչի (պահառուի) գտնվելու վայրը,

2) դադարեցվող ֆոնդի պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ հաշվետվություն ամսական պարբերականությամբ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, ընդ որում` սույն հաշվետվության համար առաջին հաշվետու ամիս է համարվում ֆոնդի միջոցների իրացման և ֆոնդի ակտիվների բաշխման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը,

3) ֆոնդի ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը, որը կառավարիչը կազմում և ներկայացնում է համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի` Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան՝ հաշվետվության վերնագրում նշելով «Դադարեցվող ֆոնդի ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն» բառերը:

38. Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի դադարեցման հաշվեկշիռը (որն ամփոփում է դադարեցման գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում կառավարիչը (պահառուն) առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է.

1) ֆոնդի դադարեցման գործընթացի ավարտի մասին հայտարարություն (ազատ ոճով),

2) դադարեցման ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը, որը կառավարիչը կազմում և ներկայացնում է համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի` Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան՝ հաշվետվության վերնագրում նշելով «Դադարեցվող ֆոնդի ամփոփ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն» բառերը:

39. Կառավարիչը (պահառուն) պարտավոր է կառավարչի (պահառուի) տարածքում` տեսանելի տեղում, փակցնել սույն գլխով սահմանված հրապարակվող տեղեկությունները:

 

Հավելված 1

2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված
«Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման
կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման
ձևը և կարգը» կարգի

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

(ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստանալու)

 

 Հարգելի --------------------  

-------------------------------------------------------------------------------------------
_________________________________________________________
(Դիմողի անվանումը, գտնվելու վայրը)

 

Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշման՝ Ձեզ ենք ներկայացնում ֆոնդի դադարեցման համար նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:

 

Առդիր՝------- էջ:

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

 

 Միջնորդագիրը ներկայացնող անձ՝
 (կառավարչի (պահառուի) իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________
 «__» ____________20—թ.

 

 

Հավելված 2
2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված
«Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման
կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման
ձևը և կարգը» կարգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

ԴԱԴԱՐԵՑՎՈՂ ՖՈՆԴԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 Դադարեցվող ֆոնդի անվանումը ………………………………………………
  
 Ամսաթիվը __________________________թ -ից
 մինչև ____________________________ թ.

(հազար դրամ)

Պահանջների բավարարման հերթականությունը

Պարտատերերի անունները, ազգանունները/անվանումներն ըստ պահանջների բավարարման հերթականության

Հաշվեկշռային հաշվի համարը

Պահանջի չափը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

Պահանջի բավարարման ամսաթիվը

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված պահանջի չափը, այդ թվում՝

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը

Պահանջի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

Դրամական միջոցների հաշվին

Նոտարի դեպոզիտ հանձնված կամ ի պահ տրամադրված

1

2

3

4

5

6

7

8

9

1-ին հերթով բավարարված պահանջներ

               
               
               
               

Ընդամենը 1-ին հերթով

             

2-րդ հերթով բավարարված պահանջներ

               
               
               
               

Ընդամենը 2-րդ հերթով

             

3-րդ հերթով բավարարված պահանջներ

               
               
               
               

Ընդամենը 3-րդ հերթով

             

4-րդ հերթով բավարարված պահանջներ

               
               
               
               

Ընդամենը 4-րդ հերթով

             

ԸՆԴԱՄԵՆԸ (1+2+3+4)

           

 

Հավելված 3

2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված
«Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման
կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման
ձևը և կարգը» կարգի

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

(ֆոնդի դադարեցման հաշվեկշռի հաստատման համար)

 

Հարգելի --------------------

-------------------------------------------------------------------------------------------
_________________________________________________________
(Դիմողի անվանումը, գտնվելու վայրը)

 

Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշման՝ Ձեզ ենք ներկայացնում ֆոնդի դադարեցման հաշվեկշռի հաստատման միջնորդագիրը և դադարեցման հաշվեկշիռը:

 

Առդիր՝------- էջ:

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ՝
(կառավարչի (պահառուի) իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________
«__» ____________20—թ.

 

Հավելված 4
2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված
«Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման
կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման
ձևը և կարգը» կարգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(միանվագ)

 Դադարեցվող ֆոնդի անվանումը՝  ..................................................
 Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը՝  ..................................................


(հազար դրամ)

N

Ֆոնդի պարտատերերի կողմից ներկայացված պահանջները

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներկայացված պահանջներ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չներկայացված պահանջներ

Ընդամենը

Կառավարչի (պահառուի) կողմից ընդունված պահանջներ

1

2

3

4

5

2

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված պահանջներ

     

3

Հայաստանի Հանրապետության կողմից, այդ թվում՝ հարկային մարմնի կողմից ներկայացված պահանջներ

     

4

Իրավաբանական անձանց կողմից ներկայացված պահանջներ

     

5

Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ

     

Ընդամենը

     

Հավելված 5
2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 273-Ն որոշմամբ հաստատված
«Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար
Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման
կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող
փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման
ձևը և կարգը» կարգի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 3

ԴԱԴԱՐԵՑՎՈՂ ՖՈՆԴԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(
ամսական)

Դադարեցվող ֆոնդի անվանումը ………………………………………………
Ամսաթիվը __________________________թ -ից
մինչև ____________________________ թ.

(հազար դրամ)

N

Ֆոնդի պարտատերերի կողմից ներկայացված պահանջները

Պահանջի չափը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված պահանջի չափը, այդ թվում`

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը

Պահանջի չափը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

Դրամական միջոցների հաշվին

Նոտարի դեպոզիտ հանձնված կամ ի պահ տրամադրված

1

2

3

4

5

6

7

2

Ֆիզիկական անձանց կողմից ներկայացված պահանջներ

         

3

Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում` հարկային մարմնի կողմից ներկայացված պահանջներ

         

4

Իրավաբանական անձանց կողմից ներկայացված պահանջներ

         

5

Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ

         

Ընդհանուր գումար