Համարը 
N 1713-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.10.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանվածը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1713-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման՝

1) նախաբանը «7-րդ մասի» բառերից հետո լրացնել «, «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.

2) որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.

«16.1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների դրույքը սահմանվում է՝

1) պարտադիր կրթության առաջին աստիճանում՝ 18 ժամ.

2) պարտադիր կրթության երկրորդ և երրորդ աստիճաններում՝ 20 ժամ:»,

բ. 20-րդ կետում «աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 20 ժամ» բառերը փոխարինել «աշխատաժամանակի տևողությունը անհատական և խմբային պարապմունքների համար սահմանվում է շաբաթական 24 ժամ» բառերով,

գ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին ենթակետով.

«20.1) 2026 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատաժամանակի տևողությունն անհատական և խմբային պարապմունքների համար սահմանվում է շաբաթական 20 ժամ (այդ թվում՝ սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում)՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչմանկավարժների։ Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են նշված կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով։»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանվածը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: