|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 250-Լ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ծրագրային առաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո եռամսյա ժամկետում դրանք ամփոփել, կազմել առաջնահերթ միջոցառումների ծրագիր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
|
03.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 3-ի N 250-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN
ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Ծանոթություն |
Օբյեկտի գտնվելու վայրը |
1. |
ՀՀ Ազգային ժողովի շենք* |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1949-1950 թթ. (Հ) |
ք. Երևան,
Մարշալ Բաղրամյան պող., 19 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
2. |
ՀՀ կառավարության մասնաշենքեր (Կառավարական տուն 1) |
Հեղինակ` Ա. Թամանյան, Գ. Թամանյան, կառուցվել է 1929 թ., 1941 թ., 1952 թ. (Հ) |
ք. Երևան, Հանրապետության հրապարակ (Կենտրոն վարչական շրջան) |
3. |
ՀՀ սահմանադրական դատարանի շենք |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1969 թ. (Հ) |
ք. Երևան,
Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք (Կենտրոն վարչական
շրջան) |
4. |
Երևան քաղաքի դատախազության շենք |
Հեղինակ` Ն. Բաև, կառուցվել է 1938 թ. հանրապետական նշանակության կառույց (Հ) |
ք. Երևան, Հանրապետության փող., 85 շենք (Կենտրոն վարչական
շրջան) |
5. |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենք* |
Հեղինակ` Գ. Քոչար, կառուցվել է 1936 թ. (Հ) |
ք. Երևան, Նալբանդյան փող., 104 շենք
(Կենտրոն վարչական
շրջան) |
6. |
ՀՀ ոստիկանության շենք |
Հեղինակներ` Ա. Տեր-Ավետիքյան,
Կ. Հովհաննիսյան, կառուցվել է 1947 թ. (Հ) |
ք. Երևան, Նալբանդյան փող., 130 շենք
(Կենտրոն վարչական շրջան) |
7. |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի շենք |
Հեղինակներ` Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1943 թ. (Հ) |
ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24
շենք
(Կենտրոն վարչական շրջան) |
8. |
ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենք* |
Հեղինակ՝ Ս. Սաֆարյան, կառուցվել է 1939 թ., վերակառուցվել է 1985 թ. (Տ) |
ք. Երևան,
Մաշտոցի պողոտա 47
շենք (Կենտրոն վարչական շրջան) |
9. |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք |
Հեղինակ՝ Ա. Թամանյան, կառուցվել է 1940 թ., 1953 թ. (Հ) |
ք. Երևան, Թումանյան փող., 54 շենք
(Կենտրոն վարչական
շրջան) |
10. |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն* |
Հեղինակներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կառուցվել է 1966 թ. (Հ) |
ք. Երևան, Սուրբ Գրիգոր
Լուսավորչի փող., 6 շենք
(Կենտրոն վարչական շրջան) |
11. |
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենք* |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1957 թ. (Հ) |
ք. Երևան, Մաշտոցի պող., 53 շենք
(Կենտրոն վարչական շրջան) |
12. |
Հայաստանի ազգային պատկերասրահի շենք |
Հեղինակ` Մ. Գրիգորյան, կառուցվել է 1977 թ. (Հ) |
ք. Երևան,
Արամի փող. 1 (Կենտրոն վարչական շրջան) |
13. |
Հայաստանի ազգային գրադարանի շենք* |
Հեղինակ` Ա. Թամանյան, կառուցվել է 1928-1940 թթ. (Հ) |
ք. Երևան,
Տերյան փող., 72 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
14. |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենք* |
Հեղինակներ`
Ս. Սաֆարյան, Մ. Մանվելյան, կառուցվել է 1958 թ., 1970 թ. (Հ) |
ք. Երևան,
Մարշալ Բաղրամյան պող., 24 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
15. |
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիր* |
Հեղինակներ` Կ. Հակոբյան,
Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Հ. Պողոսյան, Գ. Մուշեղյան,
Օ. Բերբերյան, կառուցվել է 1984 թ. (Հ) |
ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք (Աջափնյակ վարչական
շրջան) |
16. |
ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում՝ Երևանի երկաթուղային կայարանի շենք*)
1. Երևան կայարան (Տիգրան Մեծի 86)
2. Նորագավիթ կայարան (Շենգավիթ համայնք, Նորագավիթ կայարան)
3. Քանաքեռ կայարան (Սարկավագի 106/5)
4. Ալմաստ կայարան
(Ռուբինյանց 25/3) |
Հեղինակ`
Է. Տիգրանյան, կառուցվել է 1958 թ. (Հ) |
ք. Երևան,
Տիգրան Մեծի պող., 50 շենք
(Էրեբունի վարչական շրջան) |
17. |
Ստեղծագործական միության շենք. Հայաստանի ճարտարապետների միության շենք՝ (Ա. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի
տուն)* |
Հեղինակ`
Կ. Հակոբյան, կառուցվել է 1958 թ. (Տ) |
ք. Երևան,
Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
18. |
Ստեղծագործական միության շենք. Հայաստանի նկարիչների միության շենք* |
Հեղինակ`
Ռ. Իսրայելյան, կառուցվել է 1958 թ. (Հ) |
ք. Երևան,
Աբովյան փող., 16 շենք (Կենտրոն վարչական շրջան) |
19. |
Հեռուստակենտրոնի հին մասնաշենք* |
Հեղինակ`
Ի. Դոխիկյան, կառուցվել է 1955-1957 թթ. (Հ) |
ք. Երևան, Գ. Հովսեփյան փ. 26 (Նորք Մարաշ վարչական շրջան) |
20. |
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն (կայարաններ՝
«Բարեկամություն»,
«Մարշալ Բաղրամյան»,
«Երիտասարդական»,
«Հանրապետության հրապարակ»,
«Սասունցի Դավիթ»,
«Գործարանային»,
«Շենգավիթ»,
«Գարեգին Նժդեհի հրապարակ»,
«Զորավար Անդրանիկ»,
«Չարբախ») |
Հեղինակներ՝ Ֆ.Դարբինյան, Ս. Կնտղցյան, Ա. Զուրաբյան, Ս. Քյուրքչյան, Ռ. Քյուրքչյան, Ջ. Թորոսյան, Մ. Մինասյան, Բ. Արզումանյան Հ.Ղուկասյան,
Ռ. Ջուլհակյան, Ս. Բուրխաջյան, Լ. Գևորգյան, Վ. Մնացականյան, կառուցվել է 1981 թ.
(Հ) |
ք. Երևան |
*Աստղանիշով նշված օբյեկտներն ընդգրկված են ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:
(Հ)՝ հանրապետական նշանակության
(Տ)՝ տեղական նշանակության
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
03.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
մարտի 3-ի N 250-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառումների նկարագիրը |
Պատասխանատու կատարողը՝
համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
I ՓՈՒԼ |
|
|
|
|
|
1. |
Նախագծային
աշխատանքների
նախապատրաստա-
կան աշխատանքներ |
ելակետային տվյալների
հավաքագրում,
տեխնիկական վիճակի
հետազննություն,
նախագծման և
շինարարության
խոշորացված ծախսերի
հաշվարկ (կարիքի
գնահատում), նկուղային
հատվածների
ուսումնասիրություն՝
ապաստարանների և
թաքստոցների
կազմակերպման
հնարավորությունների
պարզում |
ՀՀ քաղաքաշինության
կոմիտե/ոլորտային
գերատեսչություն |
2023 թ.
I
կիսամյակ |
ՀՀ պետական կամ
համայնքային
բյուջեների միջոցներ՝
1 օբյեկտի տեխնիկական
վիճակի հետազննության
խոշորացված ծախսեր՝
շուրջ
500.0-1500.0 հազ. դրամ |
նախագծային
աշխատանքների
կատարման հիմնավորում,
տեխնիկական
առաջադրանքի կազմում |
|
II ՓՈՒԼ |
|
|
|
|
|
2. |
Նախագծանախա-
հաշվային
փաստաթղթերի
մշակում |
նախագծման
թույլտվության ձեռքբերում
(ՃՀԱ), ըստ տեխնիկական
առաջադրանքների գնման
հայտերի պատրաստում,
մրցույթների
կազմակերպում,
պայմանագրերի կնքում,
կատարված
աշխատանքների
հանձնում-ընդունում |
ՀՀ քաղաքաշինության
կոմիտե/ոլորտային
գերատեսչություն |
2023 թ.
II կիսամյակ |
ՀՀ պետական կամ
համայնքային բյուջեների
միջոցներ՝ խոշորացված
ծախսերի չափով՝ ըստ I
ՓՈՒԼԻ արդյունքների, 1
օբյեկտի նախագծման
համար շուրջ
10,000.0-15,000.0
հազ. դրամ |
նախագծային
աշխատանքների
պետական գնման
պայմանագրերի կնքում,
ՀՀ կառավարության
սահմանած կարգով
հաստատված,
համաձայնեցված, արդի
նորմատիվ
փաստաթղթերի
պահանջներին
համապատասխանեցված
նախագծային
փաստաթղթերի
ձեռքբերում |
|
III ՓՈՒԼ |
|
|
|
|
|
3. |
Շինարարական
աշխատանքների
իրականացում |
շինարարության
թույլտվության ձեռքբերում,
գնման հայտերի
պատրաստում,
մրցույթների
կազմակերպում,
պայմանագրերի կնքում,
կատարված
աշխատանքների
հանձնում-ընդունում |
ՀՀ քաղաքաշինության
կոմիտե/ոլորտային
գերատեսչություն |
2024 թ.
I-ին կիսամյա-
կից մինչև
2026 թ.
շարունա-
կական |
ՀՀ պետական կամ
համայնքային
բյուջեների միջոցներ՝
ըստ II ՓՈՒԼԻ
արդյունքների
(նախահաշվային կամ
պայմանագրային
արժեքների) |
շինարարական
աշխատանքների
պետական գնման
պայմանագրերի կնքում,
շինարարական
աշխատանքների
մեկնարկ, տեխնիկական և հեղինակային
հսկողության
ծառայությունների
մատուցում, ընթացիկ
աշխատանքների
վերահսկողություն,
համակարգում, ՀՀ կառավարության սահմանած կարգով և ժամկետում շինարարական աշխատանքների
իրականացում |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
03.03.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական: | |